Հուլիսի 9-ին, ժամը 01.53-ի սահմաններում վթար է եղել Երեւանի Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 01.56-ին դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Դեռեւս չպարզված հանգամանքներում` բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 01 ՍՍ 562 եւ «Ալեքս» տաքսի ծառայությանը պատկանող «Շկոդա» մակնիշի Տ 6680 պետհամարանիշների ավտոմեքենաները:
Պատահարի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1985 թ. ծնված Ռիմա Մառազյանը: Տուժածը փրկարարների օգնությամբ դուրս է բերել ավտոմեքենայից եւ հանձնվել շտապօգնության բրիգադին: Բժիշկների կողմից Ռ. Մառազյանի վիճակը գնահատվել է բավարար:




























