Միջազգային ռազմաքաղաքական համագործակցության թափանցիկությունն ապահովելու եւ հանրությանն իրազեկելու նպատակով Հայաստանի ԱԳ նախարարությունը շահագրգիռ այլ գերատեսչությունների համաձայնությամբ գաղտնազերծել է ՀՀ –ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ):

Հայաստանի ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագիրն անդրադառնում է քաղաքական, պաշտպանական անվտանգության խնդիրներին, ինչպես նաեւ՝ հանրային իրազեկման, գիտության, արտակարգ իրավիճակների պլանավորման եւ այլ հարցերի:

ՀՀ – ՆԱՏՕ համագործակցության ոլորտում առանցքային նշանակություն ունեցող Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հայերեն եւ անգլերեն տարբերակներին կարելի է ծանոթանալ Հայաստանի պաշտպանության նախարարության կայքում: