Ամանորյա տոներին ընդառաջ Ryumeikan Tokyo հյուրանոցի պատուհանները մաքրում են ձին եւ ոչխարը: Նրանք, ըստ չինական կենդանակերպի, մարմնավորում են հեռացող եւ մոտեցող տարվա խորհրդանիշներին: Անցորդների համար նման ուրախ զվարճությունն արդեն ավանդույթ դարձել: Ինչպես հայտնի է, 2014թ. ձիու տարի էր, իսկ 2015թ.-ի խորհրդանիշը ոչխարն է, հայտնում է NTDTV-ն:
Հատկանշական է, որ Ճապոնիան դեռ 100 տարի առաջ դիտմամբ հրաժարվել էր ոչ միայն Չինաստանում, այլ նաեւ ամբողջ Ասիայում տարածված ավանդական Չինական նոր տարին նշելուց: Դրա փոխարեն երկրում հաստատվել էին ամանորյա տոների արեւմտյան ավանդույթները, որոնք համապատասխանում են գրիգորյան օրացույցին: Սակայն չինական կենդանակերպի խորհրդանիշները, միեւնույն է, մեծ ժողովրդականություն են վայելում:




























