Զիմբաբվեի իշխանությունները դիտարկում են Հվանգե ազգային պարկից 62 փղերի վաճառքի հնարավորությունը, հաղորդում է Bloomberg-ը: Պատճառը պետության կողմի անբավարար պետական ֆինանսավորումն է: Ավելին, այս տարի, որսագողերի պատճառով անհետացման եզրին գտնվող 139 աֆրիկական փիղ է սատկել: Կենդանիներին գնելու ցանկություն են հայտնել Չինաստանից, Ֆրանսիայի եւ Միացյալ Արաբական Էմիրություններից բազմաթիվ գնորդներ: Մեկ փղի արժեքը տատանվում է 40-60 հազար դոլարի սահմաններում՝ կախված կենդանու տարիքից:

Տեղի բնապահպանները հաստատում են, որ փղերի վաճառքը այգու էկոլոգիային չի վնասի, հակառակը. ներկայումս արգելոցը վերաբնակեցված է, այնտեղ 15 հազար պլանայինի գլխաքանակի փոխարեն փղերի վերարտադրությունը հասել է 43 հազարի: