Ամերիկյան Բնագիտության թանգարանի (ԱՄՆ, Նյու Յորք) աշխատակիցներն ուսումնասիրել եւ համեմատել են ժամանակակից մարդու, նախնադարյան մարդու, ավստրալոպիտեկի եւ շիմպանզեի ոսկորների խտությունը: Արդյունքում պարզվել է, որ Homo sapiens-ի կմախքն ավելի թեթեւ է, քան ավելի վաղ շրջանի մարդու տարատեսակների կմախքը: Գիտնականները ենթադրում են, որ սա կապված է նստակյաց կենսակերպի անցնելու հետ:
Կմախքների համեմատությունը ցույց է տվել, որ ոսկրածուծի հյուսվածքները ժամանակակից մարդու մոտ զգալիորեն կրճատվել են շուրջ 20 հազար տարի առաջ, ընդ որում, դա առավելապես վառ է արտահայտվել ստորին վերջույթներում:
Ըստ Gazeta-ի, մասնագետների կարծիքով, դա կարող էր տեղի ունենալ այն պատճառով, որ 20 հազար տարի առաջ նստակյաց կյանքի անցնելով՝ մարդիկ դադարել են երկարատեւ արշավների գնալ: Ոսկրերի խտության նվազումը կարող էր նաեւ ժամանակակից մարդկանց մոտ օստեոպորոզի առաջացման պատճառ դառնալ:




























