Մեծ Բրիտանիայում օրիորդաց դպրոցի բուխարիում Սանտա Կլաուսին ուղղված 100-ամյա վաղեմության նամակ են գտել: Ըստ Metro-ի, նամակը հայտնաբերել են Ուելսում, Մոնմութրիշի ուսումնական հաստատությունում:

Նամակում նկատելի է «Հեյլի Հ.» մակագրությունը: Հեղինակը հեքիաթային կերպարին խնդրում է իրեն նվիրել «Խոսի՛ր, Անգլիա» գիրքը, դիմակահանդեսի կոստյում եւ կոշիկներ: Ըստ Gazeta-ի, հայտնի չէ, կատարվե՞լ է, արդյոք, աշակերտուհու ցանկությունը:

Նամակում տարեթիվ նշված չէ, բայց քանի որ Էռնեստ Ռեյմոնդի «Խոսի՛ր, Անգլիա» գիրքը գրվել է 1922 թվականին, ենթադրվում է, որ նամակը գրվել է մոտավորապես այդ ժամանակահատվածում: Հեյլիի նամակը, «Խոսի՛ր, Անգլիա» գրքի հետ միասին, ցուցադրվելու է այդ դպրոցում: