ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը տեղափոխվել է Հյուսթոնի հիվանդանոց՝ շնչառական խնդիրների պատճառով:
Բժիշկներն անհանգստանալու լուրջ հիմքեր չունեն, սակայն 90-ամյա նախկին նախագահը որոշ ժամանակ կմնա նրանց հսկողության տակ: Բուշը տեղափոխվել է նույն հիվանդանոցը, ուր երկու ամիս անցկացրել էր 2013 թ., երբ ծանր հիվանդանցել էր բրոնխիտով, հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով նախկին նախագահի մամուլի քարտուղարին:
90-ամյակը Բուշը տոնել էր 2014 թ. հունիսին՝ պարաշյուտացատկով, հիշեցնում է gazeta.ru-ն:




























