Ամերիկյան Մինեսոթա նահանգում վախճանվել է երկարակյաց Աննա Սթոյերը։

Այդ կնոջ անունն ամբողջ աշխարհում հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ վերջինս կեղծել էր տարիքը՝ Facebook-ում գրանցվելու համար, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով The Guardian-ը։

Ծեր կինը ստիպված է եղել իր տարիքից պակասեցնել ամբողջ 14 տարի, քանի որ սոցցանցում գրանցվելիս չի կարելի ծննդյան թիվը նշել 1905-ից ոչ շուտ, իսկ նա ծնվել է 1900-ին, եւ այդ պահին նա 113 տարեկան էր եղել:

Մինչեւ վերջին օրերը Աննան ակտիվ շփվել է հարազատների եւ ընկերների հետ՝ իրեն նվիրած պլանշետով, իսկ  նրա 114-րդ տարեդարձին Facebook-ն իր ամենատարեց օգտվողին 114 ծաղիկներից ծաղկեփունջ էր ուղարկել:

Կինը մահացել է դեկտեմբերի 21-ին՝ քնած ժամանակ: Ըստ  որդու՝ չնայած պատկառելի տարիքին, Աննան մինչեւ  մահը պահպանել է մտքի պայծառությունը: