Նախորդ շաբաթ Կուբայի բանտից ազատված ամերիկացի Ալան Գրոսը ԱՄՆ-ի կառավարության կողմից 3,2 մլն դոլար է ստացել, հայտնել է ԱՄՆ-ի միջազգային զարգացման (USAID) գործակալությունը, որի ենթակապալառուն էր նա հանդիսանում:
Գրոսը, որն աշխատում էր ամերիկյան մասնավոր DAI ընկերությունում, որը զբաղվում էր Կուբայում USAID-ի նախագծերից մեկի իրականացմամբ, կալանավորվել էր 2009թ.՝ ապօրինաբար հեղահաղորդակցային սարքավորումներ կղզի բերելու մեղադրանքով: 2011թ. Կուբայի դատարանը նրան 15 տարվա ազատազրկման էր դատապարտել:
2012թ. Գրոսը եւ նրա կինը հայց էին ներկայացրել DAI –ի եւ USAID-ի դեմ՝ նրանց մեղադրելով կոպիտ անփութության մեջ, որը հանգեցրել էր կալանավորման եւ բանտարկության:
Նրանք պահանջել էին մլն դոլար փոխհատուցում: 2013թ. մայիսին DAI-ի դեմ հայցադիմումները կարգավորվել էին գաղտնի պայմաններում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
65-ամյա Ալան Գրոսի ազատման մասին Կուբայի իշխանությունները հայտարարել էին դեկտեմբերի 17-ին:




























