Թուրքիայի Բարթըն նահանգի Կրթության վարչության պետը նահանգի բոլոր դպրոցների տնօրեններին կոչ է արել թույլ չտալ, որ աշակերտները տոնեն Նոր տարին, քանի որ այն քրիստոնեության քարոզ է։

Թուրքական Sozcu պարբերականն անդրադարձել է Բարթըն նահանգի Կրթության վարչության պետ Յաշար Դեմիրը զավեշտալի հրահանգին։  Յաշար Դեմիրը բջջային հեռախոսով նահանգի բոլոր դպրոցների տնօրեններին հաղորդագրություն էր ուղարկել՝ զգուշացնելով, որ պետք է աշակերտներին հեռու պահել Նոր տարին նշելու գաղափարներից։

Նա պնդել էր, թե Նոր տարին նշելը դա քրիստոնեության քարոզ է  եւ չպետք է թույլ տալ, որ մուսուլման երեխաների գիտակցության մեջ այն ամրապնդվի։