Ավստրալիայում գլխավոր խոհարար Ջոնի Դի Ֆրանչեսկոն՝ պիցցա պատրաստելու համաշխարհային առաջնության հաղթողը, ողջ աշխարհի պանիրների 99 տեսակները ներառող պիցցայի բաղադրատոմս է հորինել:  Այս պիցան խմոր ընդհանրապես չունի, դրա հիմքը պատրաստված է 94 պանիրների խառնուրդից, որոնք հալեցվել եւ սառեցվել են., փոխանցում է Kedem-ը:

Միջուկը փափուկ պանիրներն են՝ գոմշի եւ կովի մոցարելա, ռիկոտա, այծի պանիր: Որպեսզի պիցցան կատարյալ լինի, խոհարարը 6 անգամ փորձել է բաղադրատոմսը: 99 տեսակի պանրից պատրաստված պիցցան չի վաճառվելու: Ըստ ստեղծողի՝ սա ավելին է, քան կերակուրը, սա արվեստ է կամ գիտական փորձ: