Ամերիկացի գիտնականները հայտնում են, որ 2014թ. 221 նոր կենդանատեսակ են բացահայտել, որոնք նախկինում գիտությանը հայտնի չէին:

Քալիֆոռնիայի գիտությունների ակադեմիայի գիտնականները հայտնում են, որ նոր հայտնաբերված կենդանի արարածների հիմնական մասը մրջյուններ են՝  110 նոր տեսակ, հայտնաբերվել են նաեւ 28 նոր ձկնատեսակներ, 25 տեսակի բույսեր, ինչպես նաեւ մեկ կաթնասուն:

Ինչ վերաբերում է կաթնասունին, ապա Նամիբիայում հայտնաբերել են  փոքրիկ  ցատկամուկի նոր տեսակ: Այդ կենդանին ապրում է Աֆրիկայում: Ցանկանում ենք նշել, որ  ավելի վաղ այս կենդանիներին  միջատ էին համարել՝ փոքր չափերի պատճառով. շուրջ 10 սմ, փոխանցում է  Informing-ը:

Բոլորովին վերջերս մոլեկուլար ուսումնասիրություններ անցկացնելուց հետո այս կենդանիներին դասել են Afrotheria-ների շարքում: