Լոս Անջելեսի կենդանաբանական ծառայության մասնագետները 4 օր շարունակ չեն կարողացել բռնել 4 ֆուտ երկարությամբ սողունին: Երբ կոբրան հայտնվել է իշխանությունների ձեռքում, անմիջապես առաջացել կոբրային որեւէ տերարիում ուղարկելու հարցը: Արդյունքում նրան ուղարկել են Սան-Դիեգոյի կենդանաբանական այգի:

Կենդանաբանական այգու ղեկավարությունը իր նոր ցուցանմուշի անունը որոշելու համար սոցկայքերում առցանց քվեարկություն  է կազմակերպել: Տարբերակները ընտրվել են՝ հաշվի առնելով օձի ասիական ծագումը: Օգտատերերը կոբրային կարող են անվանել «Ադհիրա»՝ Կայծակ, «Սապհեդա»՝ սպիտակ, «Կրիմա»՝ սերուցքներ, «Չինի»՝ Շաքար, «Մոտի»՝ Մարգարիտ եւ «Սանդարա»՝ Գեղեցիկ: Քվեարկության արդյունքներ կամփոփվեն դեկտեմբերի 31-ին:

Սան-Դիեգո կենդանաբանական այգու կոբրան ալբինոս չէ: Նրա սպիտակ գույնը մուտացիայի հետեւանք է, երբ օրգանիզմում պիգմենտային հյուսվածքներ կան, սակայն մելանին չի արտադրվում, հայտնում է Lifenews-ը:

Նշենք, որ ամերկյան ծառայություններին այդպես էլ չի հաջողվել պարզել, թե որտեղից է հայտնվել այդ կոբրան: