International Economic Review ամսագիրը հրապարակել է Ուորիքի համալսարանից պրոֆեսոր Քիմբերլի Շարֆի հետազոտությունը: Նա պարզել է, որ սոցիալական ցանցերում մեծ թվով ընկերներ ունեցող անձինք ավելի քիչ են նվիրաբերում բարեգործության համար, քան սահմանափակ թվով կապեր ունեցող օգտարերերը:
Հետազոտողն օգտվել է JustGiving կայքի տվյալներից, որը նախատեսված է տարբեր ծրագրերի իրականացման նպատակով միջոցների հավաքագրման համար: Իր աշխատանքի արդյունքները պրոֆեսոր Շարֆն այսպես է բացատրում. եթե մարդը կապերի լայն ցանց ունի, ենթադրում է, որ անձամբ իր համար պարտադիր չէ որեւէ նախագծի համար գումար նվիրաբերել, քանի որ իր ընկերներից որեւէ մեկն անպայման դա կանի:
Բացի այդ, ըստ Gazeta-ի, Քիմբերլի Շարֆը բացահայտել է, որ ֆիզիկական մեծ ջանքեր պահանջող բարդ ծրագրերի համար գումար հավաքող մարդիկ իրենց նպատակին ավելի արագ են հասնում: Հետազոտողի կարծիքով, նման նպատակների համար գումարի նվիրաբերումը մարդկանց ավելի շատ բարոյական բավարարվածություն է տալիս:




























