Սանտա Կլաուսը շարունակում է իր շուրջերկրյա ճանապարհորդությունը. մինչեւ դեկտեմբերի 25-ը նա բաժանել է արդեն շուրջ 3 մլրդ նվեր՝ ողջ աշխարհի երեխաներին:

Սանտա Կլաուսը դեկտեմբերի 24-ի առավոտյան սկսել է իր ճանապարհորդությունը, որպեսզի  շնորհավորի բոլորին Սուրբ Ծննդի առթիվ: Սանտայի  տեղաշարժերին հետեւում է ԱՄՆ ՀՕՊ  եւ Կանադայի Միացյալ հրամանատարությունը (NORAD), իրական ռեժիմով տեղաշարժին կարող է  հետեւել նաեւբոլոր ցանկացողները՝ www.noradsanta.org կայքում:

Ամեն տարի դեկտեմբերի 24-ին երեխաներն սկսում են զանգահարել  877-HI-NORAD հեռախոսահամարով կամ նամակ գրել email [email protected] հասցեով, որպեսզի Սանտային հայտնեն իրենց ցանկությունները: Շուրջ հազարավոր կամավորներ աշխատում են NORAD հրամանատարական կենտրոնում 23 ժամ՝ կաթոլիկ Սուրբ Ծննդի նախօրեին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«NORAD-ը հետեւում է Սանտային» նախագիծը մեկնարկել էր  1955թ., երբ Կոլորադոյի խոշոր խանութներից մեկը  գովազդ էր փակցրել, որը երեխաներին կոչ էր անում զանգահարել Սանտա Կլաուսին ։ Սակայն հայտարարությունում նշված հեռախոսահամարում սխալ էր սպրդել եւ Սանտայի փոխարեն զանգերին պատասխանել էր մայրցամաքային ՀՕՊ հրամանատարության (NORAD-ի նախորդի) թեժ գծի օպերատորը։