ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ առաջին տիկին Միշել Օբաման շնորհավորել են ամերիկացիներին Սուրբ ծննդյան առթիվ եւ կոչ են արել հիշել նրանց, որոնք կատարել են իրենց պարտքը երկրի սահմաններից դուրս, այդ թվում Աֆղանստանում, որտեղ ԱՄՆ ռազմական առաքելությունը պաշտոնապես կավարտվի մի քանի օրից:

«Մենք հույս ունենք, որ այս տոնական օրերը մեզ բոլորիս շանս կտան վերացնել տարաձայնությունները, միավորվել ընտանիքների, ընկերների, հարեւանների հետ, կրկին կապեր ձեռք բերել, որոնք միացնում են մեզ: Երկրի համար դա նշանակում է հարգել նրանց, որոնք ծառայել ու զոհել են իրենց հանուն մեզ, մեր վետերաններին, մեր զինվորականների եւ նրանց ընտանիքներին»,-տեսաուղերձում հայտարարել է Միշել Օբաման:

Նախագահը հիշեցրել է, որ մի քանի օրից ԱՄՆ-ն ավարտում է իր ռազմական առաքելությունն Աֆղանստանում:

«Մեր ամենաերկար պատերազմն ավարտվում է... Սուրբ ծննդի մենք կարող ենք հավաքվել ընտանիքներով, ընկերներով, որովհետեւ ժամանակին մեր զինվորները ցանկացան իրենց պարտքը տալ հայրենիքին: Մենք կարող ենք նշել Սուրբ ծննդյան տոնը, որովհետեւ նրանք կարողացան հրաժարվել այս տոնից»,-ասել է Օբաման: