Չինաստանի Հյուսիս-արեւմտյան համալսարանը (Շենսի նահանգի Սիան քաղաք) արգելել են ուսանողներին նշել կաթոլիկ Սուրբ ծնունդը, հաղորդել են տեղական լրատվամիջոցները:

«Եկեք լինենք Չինաստանի արժանավոր որդիներ եւ դուստրեր, դեմ հանդես գանք Արեւմուտքի սենտիմենտալ տոներին», - գրված է բուհի տարածքում կախված ցուցապաստառներում:

Համալսարանի ուսխորհրդի միկրոբլոգում հետեւյալ բովանդակությամբ հաղորդագրությունն է հայտնվել. «Վերջին տարիներին ավելի ու ավելի շատ չինացիներ են ուշադրություն դարձնում արեւմտյան տոներին: Նրանց կարծիքով, Արեւմուտքն ավելի զարգացած է, քան Չինաստանը, ուստի արեւտմյան տոներն ավելի նրբաճաշակ, մոդայիկ են քան մերը», - հայտնում է «Ինտերֆաքսը»: 

Համալսարանի գիտխորհուրդը կոչ է արել «չստրկանալ օտարերկրացիների առաջ», հարգել չինական ավանդույթներն ու տոները: