Չինաստանի կրոնի հարցերով վարչության պետ Վան Ցզոանը նախազգուշացրել է երկրում քրիստոնեության տարածման վտանգի մասին: 

Ըստ պաշտոնյաների՝ չինացի ժողովուրդը պետք է «վճռականորեն դիմադրի մյուս երկրների՝ Չինաստանին քրիստոնեությունը պարտադրելու ջանքերին»:

Վան Ցզոանի հայտարարությունը հնչել է  Չինաստանի որոշ նահանգներում Սուրբ Ծնունդը նշելու դեմ իրականացվող միջոցառումներին զուգահեռ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Չինաստանի որոշ համալսարանների ղեկավարությունը փորձել է իր ուսանողներին արգելել քրիստոնեական տոնի առթիվ միջոցառումներ անցկացնելը:

Զուգահեռաբար Չինաստանում փորձեր են ձեռնարկվում  վերածնելու ազգային հնագույն հավատալիքները եւ ավանդույթները: