Խորվաթական Ռեկա քաղաքի իշխանությունները որոշել են վարձակալության հանձնել Հարավսլավիայի նախկին առաջնորդ Իոսիպ Բրոզ Տիտոյին պատկանող «Հալեբ» զբոսանավը:
Այդ մասին հայտնում է Սլովենական հեռագրային գործակալությունը (СТА):
Իշխանությունների նախնական տվյալներով՝ նավի 30-ամյա վարձակալությունը, որը ներառված է Խորվաթիայի մշակութային ժառանգության ցուցակում, թույլ կտա քաղաքի բյուջեն համալրել 10,3 մլն եվրոյով: Սակայն զբոսանավը վարձակալությամբ ստանալու համար կոնցեսիորները պետք է մի շարք պայմաններ կատարի:
Մասնավորապես, քանի որ զբոսանավը մշակութային ժառանգություն է, նշանակում է, որ նավի վրա պարտադիր պետք է նվազագույնը 507,1 քմ մակերեսով թանգարան կառուցվի, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:




























