Հարեւանների միջեւ հարաբերություններն ազդում են շրջանում քրեական իրավիճակի վրա: Այս մասին հայտարարել են գիտնականները՝ Նյու Հեւեն (ԱՄՆ, Կոնեկտիկուտ նահանգ) քաղաքում փորձ անցկացնելուց հետո:

Յեյլի բժշկական դպրոցի մասնագետները կամավորներին առաջարկել են մասնակցել բռնությանը վերաբերող հետազոտությանը, եւ տեղեկություններ հավաքել իրենց հարեւանների մասին: Նյու Հեւեն քաղաքը պատահաբար չի ընտրվել: Այն առանձնանում է քրեական բարդ իրավիճակով, քանի որ հենց այստեղ է արտադրվում զենք եւ զինամթերք:

Ըստ Informing-ի, հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն շրջաններում, որտեղ հարեւանները գրեթե չեն շփվում, ավելի հաճախ են տեղի ունենում սպանություն, դանակահարում եւ այլ հանցագործություններ: Իսկ եթե հարեւանները շփվում են միմյանց հետ կամ ընկերական հարաբերություններ են պահպանում, հանցագործության մակարդակն այդ շրջաններում ավելի քիչ է լինում:

Այդ պատճառով էլ գիտնականները հայտարարում են, որ հարեւանների միջեւ սերտ կապը հոգեբանական կայունության բարձր մակարդակ, հետեւաբար՝ անվտանգություն է ապահովում: