Հռոմի Պապի օրհնությունների համար օգտագործվող մագաղաթի պարագայում տնտեսելու համար Վատիկանն անցնելու է փաստաթղթերի կազմման էլետրոնային տարբերակի:

Հունվարի 1-ից ամբողջ աշխարհի հավատացյալներին փոխանցվող փաստաթղթերը կազմելու են էլեկտրոնային տարբերակով: Օրհնություններով մագաղաթն օգտագործվելու է միայն ոսկե հարսանիքի, պսակադրության կամ մկրտության դեպքում:

Ըստ Le Figaro-ի, 2013 թվականին 250 հազար օրինակ նման թանկարժեք ձեռագիր փաստաթուղթ է վաճառվել: 7-25 եվրո արժողությամբ Պապի օրհնությունը գանձարանին շուրջ 3.5 մլն եվրո են բերել:

Պապի օրհնությունը թողարկելու նոր տարբերակի անցումը նաեւ բացասական կողմ ունի: Գործազրկության վտանգի առջեւ են կանգնում 500 վարպետներ, որոնք ներգրավված են մագաղաթի արտադրության գործում: