Ցինցինատի կենդանաբանական այգում 17 կամավորներ դաստիարակել են գորիլայի ձագին: Օկլահոմա-Սիթի կենդանաբանական այգում 2014թ. լույս աշխարհ եկած հարթավայրային գորիլան ստացել է Կամինա անունը: Սակայն նրան ծնած էգը հրաժարվել է կերակրելուց եւ մեկ ամսական ձագին տեղափոխել են Ցինցինատի կենդանաբանական այգի:
Կամավորների մի խումբ հերթով խնամել է փոքրիկ կապիկին: Փոքրիկ առաջնակարգի հետ շփման ժամանակ նրանք կրել են մազածածկ բաճկոններ եւ տեղաշարժվել են չորեքթաթ:
«Կամինան իմացել է վարքագծի բոլոր նորմերն ու կանոնները, որոնք անհրաժեշտ են գորիլաների խմբում գոյատեւելու համար», - պնդում է խմբի անդամներից մեկը:
Սակայն այս կենդանաբանական այգում եւս խորթ մայր չի գտնվել փոքրիկի համար: Կամինային կտեղափոխեն Կոլումբոսի կենդանաբանական այգի:




























