Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որն այս տարի դարձել է տարվա մարդ՝ բրիտանական Times թերթի վարկածով, սուրբծննդյան արձակուրդներն անցկացնում է Շվեյցարիայում՝ Սանկտ Մորիտց լեռնադահուկային հանգստավայրից ոչ հեռու:
Bild-ը հայտնում է, որ այս տարի «տարվա մարդը» չի սահում դահուկներով, այլ պարզապես զբոսնում է ամուսնու՝ Յոհան Զաուերի հետ: Մերկելը սահելուց հրաժարվել է, քանի որ կանցլերը անցյալ տարի սահելիս ընկել էր եւ վնասել ոտքը: Մերկելը նախկինի պես սահում է Germina տեսակի իր Alpha CS հին դահուկներով, որոնք արդեն 20 տարվա են: Միջադեպից հետո ընկերության նախագահ Մայք Նոթնագելը կանցլերին առաջարկել էր նոր դահուկներ, սակայն վեջինս հրաժարվել էր:
Դեկտեմբերի 29-ին Մերկելը նախատեսում է աշխատանքի վերադառնալ՝ ամանորյա ուղերձ ձայնագրելու համար:




























