Բելգիայի բնակիչը համաեվրոպական Euromillions վիճակախաղով ավելի քան 25 մլն եվրո է շահել: Այս տարվա հուլիսին մեկ այլ բելգիացի 68 մլն եվրոյի ջեք փոթ էր շահել:
Լրատվամիջոցների փոխանցմամբ, ամենասիրելի վիճակախաղի մեկ խաղին բելգիացիները ընդհանուր առմամբ 3-5 մլն եվրո են ծախսում:
Վիճակախաղի գոյության տարիներին գլխավոր մրցանակը շահել են թագավորության 26 բնակիցներ, ստանալով ընդհանուր առմամբ, 789 մլն եվրո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Euromillions-ի կանոններիվ, ջեք-փոթի շահողը իրավունք ունի գաղտնի պահել իր անունը, ինչպես նախընտրում են անել վիճակախաղով շահած սովորական եվրոպացիների մեծ մասը:




























