Աթեիստական հայացքներով հայտնի շատ գիտնականներ ավելի ու ավելի շատ են հակվում տեսությանը, որ կյանքը ոմն Արարիչ կամ Աստծված է ստեղծել: Դեռեւս 1966 թվականին Time ամսագրում «Մահացե՞լ է, արդյոք, Աստված» վերնագրով հոդված է լույս տեսել, որում նշվում է, որ տիեզերքի մասին գիտության զարգացմանը զուգահեռ ավելի քիչ հավանական է դառնում վարկածն այն մասին, որ կյանքն Աստված է ստեղծել:
Այն ժամանակ աստղագետ Կառլ Սագանը հայտարարել էր, որ մոլորակի վրա կյանքի ստեղծման համար երկու գործոն է անհրաժեշտ. ճիշտ աստղ եւ դրանից ճիշտ հեռավորությամբ գտնվող կյանքի համար պիտանի մոլորակ: 1960-ականներին բազմաթիվ տիեզերական ծրագրեր թողարկվեցին: Կյանքի համար պիտանի պայմաններ ունեցող մոլորակ գտնելու հավանականությանը ոչ ոք չէր կասկածում: Բայց այսօր էլ դա ընդամենը տեսություն է:
Այսօր գիտնականների եւ հետազոտողների մեծ մասը վստահ է, որ տիեզերքի ուսումնասիրության ոլորտում գիտական ձեռքբերումներն ավելի շատ ապացուցում են Աստծո գոյությունը, քան այլմոլորակային քաղաքակրթությունների առկայությունը:
Այսպես, ըստ Informing-ի, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Ջոն Լենոքսը կարծիք է հայտնել. «Որքան շատ ենք մենք իմանում տիեզերքի մասին, այնքան հավաստի է թվում Արարչի կողմից մեր գոյության պատճառի մասին տեսությունը»:




























