Լոնդոնում Pure Taste («Մաքուր համ») անվանումով ռեստորան է բացվել. հաստատություն քարանձավային մարդկանց համար: Բանն այն է, որ ռեստորանում են մատուցում են ուտեստներ, որոնք պալեոլիթի դարաշրջանում օգտագործել է հնագույն մարդը:
Քարանձավային մարդու սննդակարգը հարուստ է սպիտակուցներով եւ բջջանյութով, այդ պատճառով ճաշացանկում գերակշռում են մսով եւ ծովամթերքով ուտեստները, ինչպես նաեւ թարմ բանջարեղենը: Այստեղ դժվար թե հատիկավորներ, լոբազգիներ եւ կաթնամթերք գտնվի, ինչպես նաեւ մեծ քանակությամբ մշակված յուղերով եւ շաքարով ուտեստներ: Ըստ Kedem-ի, ճաշացանկը յուրաքանչուր երկու ամիսը մեկ փոխվում է՝ ներառելով սեզոնային թարմ բաղադրիչներ:
Այստեղ նաեւ օրգանական գինի եւ առանց գլյուտենի գարեջուր են մատուցում: Տապիոկան եւ նուշի ալյուրը, ինչպես նաեւ նուշի եւ կոկոսի կաթն օգտագործվում են գրեթե բոլոր ուտեստներում: Շեֆ-խոհարար եւ առողջ սննդի մասնագետ Հոլլի Ռեդմանի խոսքով, Pure Taste ռեստորանում առողջ կենսակերպի ձգտումը համատեղվում է որակյալ սննդի հետ, որը նկատվել է պալեոլիթի դարաշրջանում:




























