Երկար պահպանելու դեպքում շոկոլադը ճերմակ թաղանթով է պատվում: Չնայած այն չի վնասում առողջությանը, սակայն չի էլ փոխում դրա համային հատկանիշները: Այդպիսի շոկոլադն ախորժաբեր տեսք չունի: Ֆրաունհոֆերի ինստիտուտի գիտնականներն ուսումնասիրություն են կատարել եւ պարզել, թե որն է դրա պատճառը եւ, կարեւորը, ինչպես կանխել այն:
Մասնագիտական շրջանակներում այն «յուղային ճերմակում» է կոչվում եւ, որպես կանոն, առաջանում է շոկոլադը փոփոխվող ջերմաստիճանում պահելու արդյունքում: Սակայն գերմանացի գիտնականները պարզել են, որ այդ գործընթացի վրա նաեւ այլ գործոններ են ազդում, մասնավորապես, շոկոլադե մթերքի ստեղծման որոշակի փուլերը:
Նախ՝ քանի որ Ամանորի եւ Սուրբ Ծննդի առիթով շոկոլադե արտադրանքը սկսում են պատրաստել արդեն ամռան սկզբին, դրանք մի քանի ամիս պահվում է, եւ ձմռան տոներին այնքան էլ լավ տեսք չեն ունենում: Երկրորդ եւ ամենակարեւոր պատճառն այն է, որ շոկոլադապատ քաղցրավենիքի ջնարակի համար հալեցված շոկոլադ է օգտագործվում, որն այնուհետեւ ամրանում է: Հենց սառեցման այդ փուլում էլ յուղային մոլեկուլներ են կուտակվում:
Ըստ Kedem-ի, մասնագետներն ասում են, որ կատարյալ փայլուն շոկոլադ կարելի է ստանալ ջերմաստիճանի օպտիմալ կարգավորման եւ սառեցման ճիշտ ժամանակահատվածի շնորհիվ:




























