Բաֆինի երկրում մետաղի մշակման վկայություններ են հայտնաբերվել, Ամերիկայի հյուսիսից ավելի վաղ շրջանի: Նանուկ բնակավայրում հայտնաբերված գտածոն (Կանադա) խոսում է այստեղ վիկինգների ներկայության մասին:

1960-ականներին բացահայտված Նանուկի բնակավայրը համարվում էր Դերսեթի հին էսկիմոսների մշակույթի հուշարձան (մ.թ.ա. I հազարամյակի կեսերից մինչեւ մ.թ. II հազարամյակի կեսեր): Բայց այն առաջինը բացահայտողներից Միչիգանի նահանգի համալսարանի դոկտոր Մորո Մաքսվելը նշել է ճարտարապետական մնացորդների արտասովորության մասին:

Պեղումների ժամանակ ոչ մեծ քարե անոթ են գտել: Շոտլանդիայի Աբերդինի համալսարանից դոկտոր Պատրիսիա Սազերլենդը եւ նրա կանադացի գործընկերները բացահայտել են, որ անոթի ներքին հատվածում բրոնզի եւ ապակու մնացորդներ կան:

Ըստ Geoarchaeology-ի, հետազոտողները կարծում են, որ գտածոն բրոնզ հալեցնելու հարմարանք է: Ընդ որում, հայտնի է, որ այս տարածաշրջանի տեղաբնակները ծանոթ չեն եղել բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ մետաղի մշակման տեխնոլոգիային: Սակայն մետաղի մնացորդները տարբերվում են Սկանդինավիայում հայտնաբերված նմանատիպ գտածոյից: