Նյու Յորքի 37-ամյա բնակիչ Սեթ Քոենը մտադիր է ծանոթանալ աշխարհում իր բոլոր անվանակիցների հետ՝ պարզելու համար, թե որքանով են իրենք իրար նման: Դրա համար նա մեկնել է շուրջերկրյա ճանապարհորդության:

«Ես մտադիր եմ հանդիպել յուրաքանչյուր Սեթ Կոենի աշխարհում, որպեսզի ավելի լավ տեղեկանամ նրան եւ նրա կրքերի մասին, ինչպես նաեւ պարզեմ՝ ինչով ենք մենք նման եւ ինչով ենք տարբերվում»,-ասել է Քոենը սոցցանցում իր նախագծի էջում:

Այս պահին Սեթը հանդիպել է միայն 10 անվանակցի Նյու Յորքում, որոնց նա կարողացել է գտնել սոցիալական ցանցերի միջոցով: Ամեն մի հանդիպումից հետո նա հաշվետվություն է գրում եւ տեղադրում սելֆի: Մոտ ապագայում ամերիկացին մտադիր է հեռավոևր ճամփորդությունների մեկնել: Այդ նպատակով նա գումար է հավաքում եւ փորձում հովանավորներ գտնել:

Քոենի հաշվարկով, միայն ԱՄՆ-ում ապրում է ավելի քան 270 անվանակից: Յուրքանչյուր անգլախոս երկրում նա գտել է առնվազն 2 անվանակից: