Պունտա Կանայում (Դոմինիկյան Հանրապետություն) Dolphin Discovery Punta Cana նոր դելֆինարիում է բացվել: Ծովային կաթնասուններին պահելու պայմաններն այստեղ մի քանի անգամ գերազանցում են միջազգային չափանիշները. 8 դելֆիններին պահում են 2.500 քառակուսի մետր մակերեսով եւ 6 մետր խորությամբ ավազաններում:

Դելֆինարիումի տարածքում, բացի ջրային շոուների համար նախատեսված վայրերին, ռեստորաններ, սրճարաններ, խանութներ, մի քանի լողավազան եւ ջակուզի կա, ինչպես նաեւ երեխաների համար նախատեսված ժամանցի վայրեր:

Դոմինիկյան Հանրապետության տուրիզմի նախարարության տեղեկացմամբ, Dolphin Discovery Punta Cana-ի ստեղծման համար 15 մլն դոլար են ներդրել: Ըստ Travel.ru-ի, սպասվում է, որ առաջին տարվա ընթացքում դելֆինարիումը 100 հազար այցելու կունենա: