Ամերիկյան Փենսիլվանիա նահանգում Սուրբ Ծննդյան օրը՝ դեկտեմբերի 25-ին, կինը եռյակ է ունեցել ժամկետից 2 ամիս շուտ:
Բժիշկների խոսքով՝ 25-ամյա Քորթնի Սթաշը պետք է ծննդաբերեր փետրվարից ոչ շուտ, սակայն արդեն դեկտեմբերի 20-ին կնոջը տեղափոխել են հիվանդանոց, հաղորդում է ABC-ն:
Դեկտեմբերի 25-ի առավոտյան կեսրյան հատմամբ կինը լույս աշխարհ է բերել երկու աղջիկների՝ Քլերին եւ Էվարեին, եւ նրանց եղբորը՝ Ոուենին:




























