Մեծ Բրիտանիայի բնակիչների շուրջ 41 մլն կտակ հասանելի է համացանցում: Բրիտանական Ազգային արխիվի կայքում կարելի է ծանոթանալ նաեւ նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի, գրող Ալան Ալեքսանդր Միլնի եւ արքայադուստր Դիանայի վերջին կամքին:
Ըստ The Mirror-ի, հասանելի են 1858 թվականից ի վեր գրված կտակները: Կայքում կոնկրետ կտակ գտնելու համար հարկավոր է որոնման համակարգում նշել հետաքրքրող անձի անունը, ինչպես նաեւ մահվան տարեթիվը:
10 ֆունտ սթեռլինգ վճարելով՝ կարելի է նաեւ ներբեռնել անհրաժեշտ փաստաթղթի պատճենը: Հայտերի ուսումնասիրության համար շուրջ 10 օր է անհրաժեշտ:
Բացի ճանաչողական գործառույթից, կտակների արխիվը հազարավոր բրիտանացիների կօգնի հետեւել իրենց ընտանիքների պատմությանն ու նախկինում անհայտ ազգականներ գտնել: NTV.ru-ի, բոլոր փաստաթղթերի օրիգինալները պահվում են Բիրմինգեմում գտնվող արխիվում:




























