«Բլից տոնականի» հարցերին այս անգամ պատասխանել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Տարվա իրադարձությունը

Երրորդ զույգ տղաների ծնունդը:

Տարվա սկանդալը

Ավելի շատ կենցաղային բնույթ են կրել:

Տարվա խոստումը

Խոստանում եմ ամեն ինչ անել՝ ստեղծելու պայմաններ, որ յուրաքանչյուր երեխա ապրի ընտանիքում:

Տարվա ձախողումը եւ հաջողությունը

Ամենամեծ հաջողությունը՝ բանակի ուժգին հակահարվածը թշնամուն: Մեծ ցավ եմ ապրում մեր բոլոր հերոս զինվորների կորստի համար:

Տարվա ելույթը

ՀՀ նախագահի ելույթը, երբ ՄԱԿ-ի ամբիոնից ոմանց ուղարկեց գրողի ծոցը:

Տարվա «Դեմ եմ»-ը

Այս տարվա «դեմերը», ում էլ նկատի ունեք, արժանի են «տարվա դեմ եմ» առաջարկվող «տիտղոսին»։ Նրանց պայքարը, այնուամենայնիվ, կրեատիվ էր, փաստարկները որոշ դեպքերում՝ հիմնավորված: Զգացվում էր նրանց ինտելեկտը ու, չնայած մեր ընդդիմախոսներն էին, բայց ես հատուկ հարգանքով եմ վերաբերվում մարդկանց, ովքեր կարողանում են իրենց փաստարկները գրագետ եւ սկզբունքորեն ազնիվ ներկայացնել։ Կարեւորն այն է, որ նրանք մեր առաջարկած գաղափարին կողմ են, եւ, հիմնականում, հասկանալի պատճառներով, երբեմն էլ՝ քաղաքական, դեմ էին միայն դրա կիրառման առանձին մոտեցումներին։

Տարվա հղին եւ նրա նպաստը

Երրորդ զույգ որդիներին լույս աշխարհ բերած մայրը։ Այս ընտանիքը կստանա տարվա ամենամեծ նպաստը ՝ 3 միլիոն դրամ։

Տարվա կոստյումը

Այն էր, որով երեխաներն այս տարի սեպտեմբերի 1-ին հաճախեցին դպրոց:

Տարվա գիշերային ակումբը

Չեմ այցելում, ինձ համար ընդունելի է ակումբի այն տեսակը, որտեղ ընդհանուր հետքրքրություն ունեցող մարդիկ  հավաքվում եւ ժամանակ են անցկացնում։

Տարվա Ձյունանուշը

Հայկական օջախն ունի իր Ձյունանուշները՝ մայրերը, քույրերը եւ դուստրերը։

Ինգա Մարտինյան