«Բլից-տոնականի» հարցերին այս անգամ պատասխանել է անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Տարվա ընդդիմադիրը
Նիկոլ Փաշինյանը:
Տարվա հաջողությունն ու ձախողումը
Կարողացանք խաղաղությունը պահպանել, ձախողումը՝ դրամի գերարժեզրկումը:
Տարվա նշանակումը
Արթուր Օսիկյանի նշանակումը քրեակատարողական ծառայության պետ, ինչը դրական է:
Տարվա օրինագիծը
Սահմանամերձ շրջաններին արտոնություններ տալու մասին օրենքը:
Տարվա անկախը
Այս տարի անկախների թիվը ավելացավ:
Տարվա սկանդալը
Բռնությունների, հարձակման եւ ծեծի դեպքերը:
Տարվա վանաձորցին
Զորիկ Գեւորգյանը, ով զոհվեց թշնամու դիվերսիոն հարձակումը ետ մղելիս, նա հետմահու կապիտանի կոչում եւ Մարտական խաչ 2-րդ աստիճանի պարգեւ է ստացել նախագահի կողմից:
Տարվա հիթը
Ազգային ժողովի ելույթները:
Տարվա գիշերային ակումբը
Ցավոք, այս տարի չեմ եղել ոչ մի գիշերային ակումբում:
Տարվա Ձյունանուշը
Վանաձորի հրապարակի Ձյունանուշը:
Ինգա Մարտինյան



























