Ռուսական որոշ հյուրանոցներում «աստղերը» կփոխարինեն «լուսիններով»: Դրանցում նաեւ սենյակները պետք է համապատասխանեն շարիաթի բոլոր կանոններին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ռուսաստանի Մուֆթիների խորհրդի կայքին:

Գործակալության համաձայն, Ռուսաստանի Մուֆթիների խորհրդի եւ Ռուսաստանի մահմեդականների հոգեւոր վարչության նախագահ Ռավիլ Հայնուտդինը հաստատել է երկրում առաջին փաստաթուղթը, որը կարգավորում է հյուրանոցներում եւ տուրիստական հատվածում հալալ ծառայություններ մատուցելու կանոնները:

Ռուսաստանի Մուֆթիների խորհրդի ստանդարտացման եւ սերտիֆիկացման «Հալալ» միջազգային կենտրոնի տնօրեն Այդար Ղազիզովի խոսքով, հարավ-արեւելյան Ասիայի երկրներից զբոսաշրջիկների հոսքի աճի հետ կապված՝ ստանդարտը չափազանց անհրաժեշտ էր եւ օգտակար կլինի ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ հալալ ծառայություններ մատուցող ընկերությունների համար: