Ամանորից առաջ Միացյալ Թագավորությունում ալկոհոլի գնորդները պետք է շատ զգոն լինեն, որպեսզի օղու փոխարեն քիմիական թույն չգնեն, որը պատրաստված է, օրինակ, ապակի մաքրելու հեղուկից:
Միայն այս շաբաթվա ընթացքում երկրի խանութներում տասնյակ շիշ կեղծ օղի է հայտնաբերվել, որոնք պատրաստվել են տարբեր քիմիական խառնուրդներից, օրինակ անտիֆրիզից կամ մեքենաների ապակիները մաքրելու հեղուկից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով The Independent-ը:
Դերբիշիր կոմսությունում երկրի կենտրոնում ընդհատակյա գործարան է հայտնաբերվել, որտեղ 20 հազար դատարկ շշեր, համապատասխան սարքավորումներ եւ անտիֆրիզի բաքեր են գտել: Անտիֆրիզից պատրաստված կեղծ օղին առգրավվել է Ուեսթոն սուփեր-Մեր, ինչպես նաեւ լութոն քաղաքների խանութներից:
Կեղծ օղիով շշերն ունեցել են հայտնի ապրանքանիշերի օղիների պիտակներ՝ Glens, Smirnoff եւ Kommissar, որոնց վրա եղել եննաեւ ակցիզային դրոշմանիշներ:




























