Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն երեք տարվա համար ավելի քան 2 մլն ֆունտ է վճարել կուրսանտների ընտանիքներին, որոնք ենթադրաբար սեռական բռնության են ենթարկվել: Այդ փողերը վճարել է ՊՆ-ն սեռական բռնության ենթադրելի դեպքերի արտադատարանական կարգավորման շրջանակներում:
ՊՆ-ն չի բացահայտում կադետական խմբերի մասին տեղեկությունը, որտեղ տեղ են գտել սեռական բռնության դեպքեր:
The Telegraph-ն օրինակներ է բերում, երբ պաշտպանական գերատեսչությունը փոխհատուցում է վճարել այն կուրսանտների հարազատներին, որոնք սեռական բռնության են ենթարկվել: կուրսանտներից մեկի մոր խոսքով՝ իր զավակը սիստեմատիկաբար ենթարկվել է ոտնձգությունների ավագ ընկերների կողմից: Կրթական հաստատությունը, որտեղ ենթադրաբար տեղի է ունեցել այդ ամենը, համաձայնել է 23 հազար ֆունտ սթերլինգ վճարել, որպեսզի գործը չհասնի դատարան:
Արտադատարանական կարգավորման եւս մեկ դեպք կապված է դեռահաս աղջկա հետ, որի պարագայում ՊՆ-ն վճարել է 210 հազար ֆունտ ստերլինգ: Այդ գործով դեռահաս աղջկան բռնաբարել է կադետական կորպուսի նրա ինստրուկտորը: Դրանից հետո երիտասարդ աղջիկը երեխա է ունեցել այդ տղամարդուց, նրա մոտ սկսել է հետտրավմատիկ սինդրոմ եւ խրոնիկ դեպրեսիա զարգանալ:




























