Գիտնականներն ու անասնաբուժական ծառայությունները հաղորդել են կատուների կյանքի վրա նրանց ճանաչվածության ազդեցության մասին: Այս մասին գրում է Associated Press-ը: Ի տարբերություն Հին Եգիպտոսի, ժամանակակից մարդիկ կատուներին, որպես կանոն, չեն աստվածացնում: Սակայն լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերն այդ կենդանիներին նույնքան հարգված եւ ճանաչված են դարձնում:
Մասնագետները նշում են, որ համացանցն ու մամուլը, հավանաբար, նպաստում են կատուների դրության վատթարացմանը: «Սոցիալական մեդիան շատ է կարեւորում ընտանի կենդանիներին»,- ասել է ընտանի կենդանիների փրկությամբ զբաղվող Maddie's Fund կազմակերպության խորհրդատու Քրիսթի ՔիթըԼ
Մասնավորապես, դա տեղի է ունենում այն պատճառով, որ մեծ թվով մարդիկ կատու են պահում, բայց չեն կարողանում նորմալ զբաղվել նրանցով:
Չնայած անտուն կենդանիների վերաբերյալ պաշտոնական վիճակագրություն չկա, նրանց ապաստանների թվի աճը վկայում է այդպիսի կենդանիների թվի ավելացման մասին:




























