Գանձեր որոնող երկու լեհ որսորդներ հետազոտել են երկրի հարավ-արեւմուտքում գտնվող Երրորդ ռեյխի լաբիրինթոսները: Նրանք նացիստական բունկերում բացահայտել են նեղ միջանցք, որտեղ, նրանց խոսքով, արդեն 70 տարի մարդու ոտք չի դիպել: 

Միջացքում հայտնաբերվել է նեխած արկղ, որի մեջ գինու երկու շիշ է եղել՝ 1938 Chateaux Grand Barrail Lamarzelle կարմիր եւ 1939 Chateau Latour-Martillac սպիտակ գինիներ:

Փորձագետները ենթադրում են, որ չնայած գինու պահպանման իդեալական պայմաններին, չի բացառվում, որ դրանք կարող են եւ փչացած լինել: Այդուհանդերձ, գտածոյի նկատմամբ արդեն հետաքրքրություն են ցուցաբերում պատմաբաններն ու գինու կոլեկցիոներները: