Իսպանացի լեզվաբանները անցնող տարվա գլխավոր բառ են ճանաչել selfi-ն (սելֆի):

Մեկ տարի առաջ Fundeu լեզվաբանական գրասենյակը "selfie"-ի փոխարեն առաջարկել էր անգլիական autofoto կամ autorretrato տարբերակները:

Սակայն արդյունքում անգլիական բառը հարմարեցվել է իսպանական արտասանությանը: Այսպիսով, իսպանական տարբերակում անհետացել է «e» տառը (անգլերեն selfie) հաղորդոմ է «ՌԻԱ Նովոստին»:

2014թ. գլխավոր բառի մրցույթին մասնակցել են 13 բառ, այդ թվում՝ «էբոլա», «ուկրաիանական», nomofobia (առանց բջջային հեռախոսի մնալու վախը), abdicar (հրաժարվել գահից), impago (դեֆոլտ):