Հնագետները հին կելտերի ու մակաբույծների համատեղ կյանքի վկայություններ են գտել: Ուշ երկաթե դարի (մ.թ.ա. մոտ 100 տարի) կելտական ավանում պեղումներ իրականացնող շվեյցարացի հնագետները աղիքների մակաբույծների երեք տիպի ձու են հայտնաբերել: Իրենց հետազոտության արդյունքները հեղինակները հրապարակել են Journal of Archaeological Science ամսագրում:
Մասնագետները ասկարիդ, մազագլուխ ճիճու եւ դիգենետիկ ծծող մակաբույծների ձվեր են գտել: Ներկայումս այդ ավանի տարածքում Novartis դեղագործական կորպորացիայի շտաբ-բնակարանն է գտնվում:
Մակաբույծների առատությունը, ըստ գիտնականների, վկայում է կելտական բնակավայրի հակասանիտարական վիճակի մասին: Հնագետների հետազոտությունը ցույց է տալիս, որ շատ մարդիկ այդ ավանում մակաբույծների փոխանցողներ են եղել: Բացի այդ, մակաբուծակիր մարդկանց եւ կենդանիների էքսկրեմենտներն օգտագործվել են որպես պարարտանյութ: Հաշվի առնելով մարդիկ եւ կենդանիներն ապրել են կողք կողքի, ինչպես նաեւ գյուղատնտեսություն վարելու առանձնահատկությունները, մակաբույծները բավական ազատ տարածվել ենողջ ավանով մեկ:




























