Մայաների քաղաքակրթության անհետացման պատճառը 100-ամյա երաշտն է եղել: Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները, րոնք ուսումնասիրել են Մեծ կապույտ փոսում (Բելիսի ափերի մոտ) եւ հարեւան Կարյակո ծովածոցի ավազանում (Կարիբյան ծով) հայտնաբերված նյութերը, հաղորդում է Informing.ru-ն:

Գիտնականներին ամենից շատ հետաքրքրել է տիտանի պարունակությունը: Դրա ցածր բաժինը վկայում է երաշտի առկայության մասին: Հետազոտողները պարզել են, որ այդ շրջանում եղել են 3 մեծ երաշտներ 810, 860 եւ 910 թվականներին: Հենց այդ շրջանում են մայաները հեռացել իրենց մի քանի քաղաքներից նոր բնակավայրեր որոնելու: Բայց այդ նոր վայրերում եւս երաշտ է եղել: Տեղումների սակավությունը հանգեցրել է գյուղատնտեսության անկման, հետո եկել է սովը եւ կործանարար կոնֆլիկտները: 9-րդ դարում մայաների քաղաքակրթությունը դադարել է գոյություն ունենալ: