Միլանի քաղաքապետը որոշում է ստորագրել, որով արգելել է ողջ քաղաքում ճայթռուկների օգտագործումը: Եւս մեկ սահմանափակում է մտցվել, որը վերաբերում է տոնական միջոցառումների ժամանակ Դուոմո հրապարակում ապակե շշերով խմիքչների օգտագործմանը, հաղորդում է Travel.ru-ն:

Երկու խախտումների համար տուգանքը կարող է հասնել 25-500 եվրոյի: Այս կանխարգելիչ միջոցառումներն ուղղված են դժբախտ դեպքերի մակարդակի նվազեցմանն ու տնային կենդանիների նյարդերի պաշտպանությանը:

Միաժամանակ Պրահայում պաշտոնական հրավառությունը տեղափոխվել է հաջորդ օրը: Բանն այն է, որ Ամանորի գիշերը քաղաքի բնակիչների ու հյուրերի կողմից ճայթռուկների օգտագործման պակաս չի զգացվում:

Ֆինլանդիայում Ամանորի գիշերը ճայթռուկների օգտագործումը չի արգելվում, սակայն  դրանք կարելի է ձեռք բերել միայն այդ երկրի տարածքում եւ միայն սահմանափակ ժամանակաշրջանում:

Նման իրերի վաճառքը Ֆինլադիայում մեկնարկել է դեկտեմբերի 27-ին եւ կտեւի մինչեւ դեկտեմբերի 31-ը: