Երկար ժամանակ գիտնականները փնտրում էին Երկրի երեսից Սանսինդույ հին չինական քաղաքակրթության անհետացման պատճառը, որն ապրել է Մինցզյան գետի մոտ ավելի քան 3 հազար տարի առաջ:
Փորձագետները համարում էին, որ քաղաքակրթությունը ոչնչացրել է արյունալի պատերազմը կամ ջրհեղեղը, սակայն այս տեսություններից ոչ մեկը չի ապացուցվել:
Վերջապես Չինաստանի տարածքում նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այն տեղում, որտեղ ապրել է հին ժողովուրդը, տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որը փոխել է գետի հունը, իսկ դա տեղի բնակիչների համար ջրի աղբյուր էր: Նրանք ստիպված են եղել արտագաղթել՝ նոր բնակավայր գտնելու հույսով, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով «Mignews»-ը:
2200-2300 տարի առաջ աղետների, սողանքների ու ջրհեղեղների առկայությունը հաստատում են նաեւ աշխարհագրագետները:




























