Բրիտանացի գիտնականները հերքել են այն առասպելը, որը երկուշաբթին աշխատանքային շաբաթվա ամենածանր օրն է, հաղորդում են լրատվամիջոցները: Հետազոտության ընթացքում հարցումներ են իրականացվել 3 հազար բրիտանացիների շրջանում: Ավելի քան 53%-ը խոստովանել են, որ երկուշաբթի օրերին աշխատակիցները առանձնահատուկ ձգտում չեն ցուցաբերում՝ բոլոր դժվար գործերը թողնելով վաղվան: Գործնականում այդ օրվա մեծ մասը նրանք զբաղվում են ինչով պատահի, միայն թե ոչ իրենց անմիջական պարտականություններով, հայտնում է Korrespondent-ը:

Այս վարքագիծը բացատրվում է այն հանգամանքով, որ մարդիկ արձակուրդներից հետո պատրաստ չեն հանգստի ռեժիմը կտրուկ փոխել աշխատանքայինի: Արդյունքում, հաճախ երեքշաբթի օրվա համար կուտակվում է մեծ աշխատանք, եւ գրասենյակային աշխատողները սկսում են խելահեղորեն հետ բերել կորցրածը: