ԱՄՆ-ի հետազոտողները ծնողների եւ նրանց երեխաների սուիցիդալ վարքագծերի միջեւ ուղղակի կապ են հայտնաբերել, հայտնում է Informing-ը:
Նման եզրահանգման են եկել Փիթսբուրգի համալսարանի փորձագետները 6 տարի շարունակ կատարած հետազոտություններից հետո: Այդ ընթացքում գիտնականները հետեւել են դեռահասների խմբին եւ նրանց ծնողներին:
Վերլուծելով հոգեբանական խանգարումների ընտանեկան պատմությունները եւ կյանքի հետ հաշիվներ մաքրելու դեռահասների փորձերը՝ գիտնականները եկել են հետեւյալ եզրահանգմանը. Չվերահսկվող վարքագիծը կարող է փոխանցվել սերնդեսերունդ:
Բժիշկների համոզմամբ՝ իմպուլսիվ ագրեսիան բերում է նյարդային համակարգի աշխատանքի խանգարման: Եվ որքան վաղ է հոգեբանը սկսում երեխայի եւ նրա ծնողների հետ աշխատանքը, այնքան բարձր են առողջացման շանսերը:
Հետազոտությանը մասնակցել են 10 տարեկանից բարձր 334 ծնողների 701 երեխա: Նրանցից 191 մայր կամ հայր ինքնասպանություն են գործել: Նախքան ուսումնասիրությունը 44 դեռահասներ փորձել են հեռանալ կյանքից եւ 29-ը այդպիսի մտքեր ունեն: Արդյունքում բացահայտվել է, որ ինքնասպանություն գործած ծնողների երեխաները 5 անգամ ավելի հաճախ են փորձել կյանքին վերջ տալ ինքնասպանությամբ:




























