Ամերիկացի գիտնականները վերջին հետազոտություններից հետո եկել են եզրահանգման, որ ի տարբերություն ուժեղ սեռի ներկայացուցիչների՝ կանանց համար ավելի բարդ է քաղցի զգացողությանը դիմակայելը: Պատճառը կանանց եւ տղամարդկանց ուղեղի գործունեության տարբերություններն են:
Փորձարկմանը 23 կին է մասնակցել: Սկզբնապես նրանք 17 ժամվա ընթացքում ոչ մի սնունդ չեն ընդունել, հետո նրանց առաջարկվել են բոլոր հնարավոր կերակրատեսակները՝ քաղցի զգացողությունը ճնշելու պայմանով: Այդ նույն ընթացքում գիտնականները տոմոգրաֆի օգնությամբ սկանավորել են կին մասնակիցների գլխուղեղը: Նույնատիպ պայմաններ են առաջարկվել են նաեւ տղամարդկանց, հայտնում է Informing-ը:
Պարզվում է, կանաց մոտ ախորժակի համար պատասխանատու գլխուղեղի բաժինները շարունակում են աշխատել նախկին ինտենսիվությամբ նունիսկ այն դեպքում, երբ փորձարկման մասնակիցները փորձում են ընկճել քաղցի զգացողությունը:
Այսպիսով, գիտնականները գիտականորեն հաստատել են, թե ինչու կանայք երբեմն չեն կարողանում հաղթահարել քաղցի զգացողությունը:




























