Ավստրալիայի իշխանությունները արգելել են օգտվել սոլյարիներից: Ինչպես նշում է հեղինակավոր France-Presse գործակալությունը, օրենքը ուժի մեջ է մտել հունվարի 1-ից:
Արգելքը կտարածվի երկրի շատ նահանգներում: Այդ գործողությունների պատճառը մաշկի քաղցկեղի բարձր ռիսկն է: Ավստրալիան մաշկի քաղցկեղի տարածվածությամբ աշխարհում առաջատար երկրներից մեկն է, հայտնում է Informing-ը:
Նկատենք, որ Ավստրալիան երկրորդ երկիրն է, որտեղ արգելել են սոլյարին: Ավելի վաղ՝ 2009թ. այն արգելվել է նաեւ Բրազիլիայում:




























