Ճապոնական գիտնականները ուսումնասիրել են շամպայնի պղպջակների ձեւավորման մեխանիզմը՝ Օստվալդի նոսրացումը, եւ ապացուցել, որ այն ենթարկվում է Լիֆշից-Սլեզովի տեսությանը: Բացահայտումը կարող է օգնել նոր սերնդի էլեկտրակայանի ստեղծման գործում, քանի որ այդ նույն սկզբունքն օգտագործվում է էներգիա ստեղծող գոլորշու տուրբինների աշխատանքում:
Օստվալդի նոսրացումը կարելի է դիտարկել շամպայնի շշի բացման ընթացքում. խցանը շշից դուրս թռչելուն պես նրա ներսում ճնշումը փոխվում է, եւ շամպայնի փոքրիկ պղպջակները սկզբում տրոհվում են ավելի մանր պղպջակների, որոնք հետո սկսում են ձգտել դեպի ամենախոշորները եւ արդյունքում ձեւավորվում են մեծ պղպջակներ, հայտնում է Gazeta-ն:
Ճապոնացի հետազոտողները երկրի ամենահզոր համակարգչի միջոցով մոդելավորել են այդ գործընթացը եւ բացահայտել, որ այն ենթարկվում է Լիֆշից-Սելեզովի (խորհրդային գիտնականներ, ովքեր տվել են վերախտացման մաթեմատիկական բացատրությունը) տեսությանը:




























