Չնայած քաղաքապետարանը վստահեցնում է, որ մայրաքաղաքում ձյան մաքրման աշխատանքներ են իրականացվում, Երեւանի որոշ հատվածների ճանապարհներր եւ շենքերի բակերը դեռ մաքրված չեն ձյունից:

NEWS.am-ի խմբագրություն ահազանգած՝ Նոր Նորք վարչական շրջանի բնակիչները տեղեկացրին, որ այս պահին ձնից մաքրված չեն Նոր Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցը եւ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցը, ինչպես նաեւ համայնքի մեծ մասի շենքերի բակերը, աստիճանահարթակները: Բնակիչները բողոքեցին, որ չմաքրված փողոցները տեղաշարժման խնդիրներ են առաջացնում իրենց համար:

Նշենք, որ Երեւանում այսօր՝ հունվարի 8-ի վաղ առավոտից ձյուն է տեղում: Մայրաքաղաքի տարբեր մասերում ձյան շերտ հաստությունը հասել է մինչեւ 5 սանտիմետրի: 

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը NEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ վաղ առավոտից սկսվել են ձյան մաքրման աշխատանքները. աղով, ավազով մաքրվում են ոչ միայն կենտրոնական եւ երկրորդային փողոցները, այլեւ մայթերը, աստիճանահարթակները: